Լիբանանի նախագահը շնորհավորել է Այաթոլլահ Ռեիսիին
Լիբանանի նախագահը Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռեիսիին հղած ուղերձում, շնորհավորել է Իրանում 13-րդ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ուղերձում Լիբանանի նախագահ Միշել Աունը հաջողություն է մաղթել Այաթոլլա Ռեիսիին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և շեշտել Իրանի և Լիբանանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Միշել Աունից առաջ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին և լիբանանյան «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլան շնորհավորեցին Այաթոլլա Ռեիսիին ԻԻՀ ութերորդ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
13-րդ նախագահական ընտրությունների թեկնածու Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ուրբաթ օրն անցկացված ընտրություններում հավաքեց ավելի քան 17 միլիոն 926 հազար ձայն (ձայների 62%) և դարձավ Իրանի ութերորդ նախագահ: