Դամասկոսում Բաշար Ասադը հանդիպել է ամերիկացի սենատորի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14395-Դամասկոսում_Բաշար_Ասադը_հանդիպել_է_ամերիկացի_սենատորի_հետ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Բլեկի հետ, որի ժամանակ քննարկվել են Սիրիայի իրադրությունը և ահաբեկչության դեմ պայքարը, հայտնում է SANA գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2016 15:58 Asia/Tehran
  • Դամասկոսում Բաշար Ասադը հանդիպել է ամերիկացի սենատորի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Բլեկի հետ, որի ժամանակ քննարկվել են Սիրիայի իրադրությունը և ահաբեկչության դեմ պայքարը, հայտնում է SANA գործակալությունը:

Ասադը ընդգծել է, որ աշխարհի տարբեր մասերում ահաբեկիչների գործողություններն ապացուցում են, որ անհրաժեշտ է միջազգային իրական համագործակցություն ոչ միայն ահաբեկչության, այլ նաև նրան սնող վահաբիստական գաղափարախուսության դեմ պայքարում:

Իր հերթին Բլեկը ընդգծել է, որ Ամերիկայի ժողովրդին հարկավոր է ցույց տալ Սիրիայում տեղի ունեցողի իրական պատկերը: Նա ավելացրել է, որ անհրաժեշտ է Սիրիայից հանել տնտեսական պատժամիջոցները, որոնք խախտում են միջազգային իրավունքը: