Իրավիճակը՝ Թուրքիայի տարբեր հատվածներում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14398-Իրավիճակը_Թուրքիայի_տարբեր_հատվածներում
Գիշերը Վան քաղաքի կենտրոնական հրապարակում պայթեցվել է զինվորական մեքենա, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երեք թուրք զինծառայող:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2016 16:08 Asia/Tehran
  • Իրավիճակը՝ Թուրքիայի տարբեր հատվածներում

Գիշերը Վան քաղաքի կենտրոնական հրապարակում պայթեցվել է զինվորական մեքենա, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երեք թուրք զինծառայող:

Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում քուրդ երիտասարդներն այրել են ավտոմքենաներ, դրանցով փակելով թուրքական անվտանգության ուժերի մուտքը թաղամաս:

Բուրսայում պայթունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 18-ի, իսկ զոհվածներինը՝ 2-ի, հիվանդանոց են դիմել առաջին բուժօգնություն ստանալու համար 16 մարդ:

Մուշում, Վարթո քաղաքում պայթեցված զրահապատ մեքենայի հետևանքով զոհված թուրք անվտանգության աշխատակիցը հանդիսանում է Դավութօղլու անվտանգությունը ապահովող խմբի հրամանատարը:

Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում իրավիճակը կտրուկ փոխվել է հօգուտ քրդերի: Մի շարք քաղաքների մերձակայքում դիրքավորված թուրքական բանակի հրետանին ենթարկվել է հարձակման և կրել է լուրջ վնասներ:

operativ.am

28/4/2016