Իրավիճակը՝ Թուրքիայի տարբեր հատվածներում
Գիշերը Վան քաղաքի կենտրոնական հրապարակում պայթեցվել է զինվորական մեքենա, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երեք թուրք զինծառայող:
Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում քուրդ երիտասարդներն այրել են ավտոմքենաներ, դրանցով փակելով թուրքական անվտանգության ուժերի մուտքը թաղամաս:
Բուրսայում պայթունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 18-ի, իսկ զոհվածներինը՝ 2-ի, հիվանդանոց են դիմել առաջին բուժօգնություն ստանալու համար 16 մարդ:
Մուշում, Վարթո քաղաքում պայթեցված զրահապատ մեքենայի հետևանքով զոհված թուրք անվտանգության աշխատակիցը հանդիսանում է Դավութօղլու անվտանգությունը ապահովող խմբի հրամանատարը:
Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում իրավիճակը կտրուկ փոխվել է հօգուտ քրդերի: Մի շարք քաղաքների մերձակայքում դիրքավորված թուրքական բանակի հրետանին ենթարկվել է հարձակման և կրել է լուրջ վնասներ:
operativ.am
28/4/2016