Հալեպում մզկիթի հրետակոծման հետևանքով զոհվել է 25 մարդ
Ապրիլ 29, 2016 15:31 Asia/Tehran
Հալեպում գրոհայինների կողմից մզկիթի հրետակոծման հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել 40-ը։
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով աշխարհազորին։
Դեպքը տեղի է ունեցել Ալ-Իբարա թաղամասի Ալ-Մալխանա մզկիթում, երբ նամազի ավարտից հետո մարդիկ դուրս էին գալիս այնտեղից։
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։
Պիտակ