Իրաքից ԱՄՆ-ի բանակայինների դուրսբերման հարցը կրկին թեժացել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144940-Իրաքից_ԱՄՆ_ի_բանակայինների_դուրսբերման_հարցը_կրկին_թեժացել_է
Լրատվական աղբյուրները հայտարարել են, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման գործը կրկին թեժացել է, և երկրում գտնվող տարբեր կուսակցություններ և խմբավորումներ կառավարությանը կոչ են արել լուծել այդ հարցը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 05, 2021 13:41 Asia/Tehran
  • Իրաքից ԱՄՆ-ի բանակայինների դուրսբերման հարցը կրկին թեժացել է

Լրատվական աղբյուրները հայտարարել են, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման գործը կրկին թեժացել է, և երկրում գտնվող տարբեր կուսակցություններ և խմբավորումներ կառավարությանը կոչ են արել լուծել այդ հարցը:

Բաղդադի և Վաշինգտոնի միջև ռազմավարական բանակցությունների չորրորդ փուլի մեկնարկից մի քանի շաբաթ առաջ, ինչպես նաև իրաքյան զինված խմբավորումների կողմից իրենց երկրում ԱՄՆ-ի ուժերին թիրախավորելու սպառնալիքների հետ միաժամանակ, Իրաքի քաղաքական կուսակցությունները խորհրդարանում՝ Ալ-Ֆաթահ և Օրինաց երկիր կոալիցիայի գլխավորությամբ, քայլեր ձեռնարկեցին Իրաքում ԱՄՆ-ի ներկայությունը դադարեցնելու ուղղությամբ:

Իրաքյան խմբավորումները վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիին մեղադրում են ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը թաքցնելու և գաղտնի համաձայնագրով իր ուժերը Իրաքում պահելու փորձի մեջ՝ նշելով, որ կառավարությունը չի ցանկանում, որ Վաշինգտոնի զորքերը լքեն Իրաքը:

Իրաքյան կուսակցություններն ու խմբերը նոր ջանքեր են ձեռնարկել այդ գործը խորհրդարանում կրկին ներկայացնելու համար և պահանջել են դրանք քննարկել Իրաքի օրենսդիր մարմնի հետագա նիստերում և պարզել այդ օրենքը չիրագործվելու պատճառները: