Հալեպում ՌԴ հյուպատոսությունը գնդակոծվել է. զոհեր և վիրավորներ չկան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14521-Հալեպում_ՌԴ_հյուպատոսությունը_գնդակոծվել_է._զոհեր_և_վիրավորներ_չկան
Հալեպում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը գնդակոծության է ենթարկվել, զոհեր և վիրավորներ չկան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2016 18:49 Asia/Tehran
  • Հալեպում ՌԴ հյուպատոսությունը գնդակոծվել է. զոհեր և վիրավորներ չկան

Հալեպում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը գնդակոծության է ենթարկվել, զոհեր և վիրավորներ չկան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС-ը` այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: «Ապրիլի 28-ին Մոսկվայի ժամանակով 15:00-ին Հալեպում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության կառույցը հայտնվել է կրակահերթերի տակ»,-մեկնաբանել են նախարարությունից: «Արկերից մեկն ընկել է ռուսական դիվանագիտական առաքելության շենքի վրա, երեքից ավելին էլ` ցանկապատից դուրս: Նյութական վնասներն արդեն հաշվարկվել են»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ից: Համաձայն տեղեկությունների` հյուպատոսարանը գնդակոծվել է Ջաբհաթ ալ Նուսրա խմբավորման կողմից:

Անվտանգության նկատառումներից ելնելով` Հալեպում Ռուսաստանի հյուպատոսությունը դադարեցրել է իր գործունեությունը 2013 թվականի հունվարին և մասնակիորեն տեղափոխվել է Դամասկոս: Ներկայում դիվանագիտական առաքելությունը պահպանվում է սիրիական տեխնիկական անձնակազմի կողմից: