Ռմբակոծության հետևանքով Հալեպում մահացել է վերջին մանկաբույժը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14560-Ռմբակոծության_հետևանքով_Հալեպում_մահացել_է_վերջին_մանկաբույժը
Հալեպում ապրիլի 28-ին տեղի ունեցած օդային ռմբակոծության հետևանքով մահացել է ողջ մնացած միակ մանկաբույժը՝ 36-ամյա Մուհամմադ Վասեմ Մոզը (Muhammad Waseem Moaz), տեղեկացնում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2016 07:04 Asia/Tehran
  • Ռմբակոծության հետևանքով Հալեպում մահացել է վերջին մանկաբույժը

Հալեպում ապրիլի 28-ին տեղի ունեցած օդային ռմբակոծության հետևանքով մահացել է ողջ մնացած միակ մանկաբույժը՝ 36-ամյա Մուհամմադ Վասեմ Մոզը (Muhammad Waseem Moaz), տեղեկացնում է BBC-ն:

Ալ-Քուդս հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ, ըստ աղբյուրի, մահացել է առնվազն 14 հիվանդ և 3 բժիշկ: Սակայն, աղբյուրի, փոխանցմամբ, բժիշկ Մոզի մահը բուռն կրքեր է բորբոքել:

Նրա գործընկերոջ ֆեյսբուքյան հուզիչ գրառումը՝ Մոզի լուսանկարով, կիսել է 30 հազարից ավելի օգտատեր:

Գրառմամբ նրա կոլեգան՝ Մանկական հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Հաթեմը նշել է, որ բժիշկ Մոզը «քաջ էր ու մարդկային և շատ սիրված բոլորի կողմից»:

Մոզը նախկինում աշխատել է Մանկական հիվանդանոցում, այնուհետև տեղափոխվել Ալ-Քուդս:

panorama.am/

30/4/2016