Դիմադրությունն Իրաքից դուսր կմղի ամերիկյան զորքերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145944-Դիմադրությունն_Իրաքից_դուսր_կմղի_ամերիկյան_զորքերը
Իրաքի «Ալ-Սադեղուն» շարժման քաղաքական բյուրոյի խոսնակը հայտարարել է. «Դիմադրության զենքն ԱՄՆ օկուպանտներին դուրս կմղի Իրաքից»:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հուլիս 17, 2021 12:34 Asia/Tehran
  • Դիմադրությունն Իրաքից դուսր կմղի  ամերիկյան զորքերը

Իրաքի «Ալ-Սադեղուն» շարժման քաղաքական բյուրոյի խոսնակը հայտարարել է. «Դիմադրության զենքն ԱՄՆ օկուպանտներին դուրս կմղի Իրաքից»:

Բաղդադ ալ-Յումի համաձայն,   Մահմուդ ալ-Ռուբայը հավելել է. «Մենք այստեղ Իրաքում ամերիկացիների համար տեղ չունենք: Եթե ​​օկուպանտները մնան Իրաքի հողում, նրանք մեծ գին կվճարեն իրենց կատարած հանցագործությունների համար»:

Ավելի վաղ, Իրաքի «Ալ-Ֆաթհ» կոալիցիայի ղեկավար Հադի ալ-Ամիրին  նույնպես ընդգծել էր ամերիկացի օկուպանտներին երկրից վտարելու անհրաժեշտությունը:

Վերջին ամիսներին ԱՄՆ զորքերի և իրաքյան խմբերի բախումները թեժացել են: