Բաղդադի կանաչ գոտում, ԱՄՆ դեսպանատան մերձակայքում, երկու հրթիռ է ընկել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i146982-Բաղդադի_կանաչ_գոտում_ԱՄՆ_դեսպանատան_մերձակայքում_երկու_հրթիռ_է_ընկել
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կանաչ տարածքում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ երկու հրթիռ է ընկել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 29, 2021 17:48 Asia/Tehran
  • Բաղդադի կանաչ գոտում, ԱՄՆ դեսպանատան մերձակայքում,  երկու  հրթիռ է ընկել

Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կանաչ տարածքում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ երկու հրթիռ է ընկել:

Ըստ «Ալ-Սումերիա» լրատվական գործակալության հաղորդման, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մերձակայքում երկու հրթիռ է խոցվել:

Ըստ անվտանգության աղբյուրների՝ C-RAM հակահրթիռային պաշտպանության համակարգը չի կարողացել խոցել  հրթիռները:

Դիմադրության ուժերը հայտարարել են, որ պատրաստ վիճակում կլինեն մինչ Իրաքից ԱՄՆ ուժերի լիարժեք դուրս գալը:

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում, ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն ԱՄՆ-ի զինված ուժերն Իրաքից դուրս կգան մինչև 2021 թ. վերջը:

ԱՄՆ-ի և Իրաքի միջև համաձայնագրի ստորագրումը հակասական արձագանքների է արժանացել այդ երկրում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio