Սիրիայի երկու ճակատներում ուժի մեջ է մտել զինադադարի ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14731-Սիրիայի_երկու_ճակատներում_ուժի_մեջ_է_մտել_զինադադարի_ռեժիմը
Ապրիլի 30-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը ճակատի երկու գծերում` Դամասկոսի մոտակայքում գտնվող Արևելյան Գուտա շրջանում, որը վերահսկում են «Ջաիշ ալ-Իսլամ» («Իսլամի բանակ») խմբավորման զինյալները և Լաթաքիա ափամերձ նահանգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2016 07:35 Asia/Tehran
  • Սիրիայի երկու ճակատներում ուժի մեջ է մտել զինադադարի ռեժիմը

Ապրիլի 30-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը ճակատի երկու գծերում` Դամասկոսի մոտակայքում գտնվող Արևելյան Գուտա շրջանում, որը վերահսկում են «Ջաիշ ալ-Իսլամ» («Իսլամի բանակ») խմբավորման զինյալները և Լաթաքիա ափամերձ նահանգում:

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` ապրիլի 30-ի առավոտյան երկու տարածաշրջաններում էլ հանգիստ է եղել: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:

Ժամանակավոր զինադադարը Սիրիայի երկու կարևոր ճակատներում սահմանվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ ջանքերի արդյունքում: Արևելյան Գուտայում այն մեկ ամբողջ օր կտևի, իսկ Լաթաքիայում` 72 ժամ:

orer.am

1/5/2016