Գերմանիան Սիրիայի ապագան չի տեսնում առանց Բաշար ալ-Ասադի. Գերմանիայի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14755-Գերմանիան_Սիրիայի_ապագան_չի_տեսնում_առանց_Բաշար_ալ_Ասադի._Գերմանիայի_ԱԳՆ
Գերմանիան Սիրիայի մոտ ապագան չի տեսնում առանց նախագահ Բաշար ալ- Ասադի։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Welt am Sonntag-ին տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2016 09:22 Asia/Tehran
  • Գերմանիան Սիրիայի ապագան չի տեսնում առանց Բաշար ալ-Ասադի. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիան Սիրիայի մոտ ապագան չի տեսնում առանց նախագահ Բաշար ալ- Ասադի։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Welt am Sonntag-ին տված հարցազրույցում:

«Ժնևում ընթացող բանակցություններում դեռ խոսք չկա նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադին շուտափույթ հեռացնելու մասին: Խոսքը արդյունավետ անցումային կառավարություն ստեղծելու մասին է՝ որի կազմում լինելու են ընդդիմության ու ռեժիմի ներկայացուցիչներ»,-ասել է նա:

Արևմուտքի երկրները ձգտում են հասնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացմանը, և դեմ են հանդես գալիս նրան ցանկացած օժանդակության:

Ռուսաստանն իր հերթին միջազգային կոալիցիային կոչ է անում համագործակցել սիրիական իշխանությունների հետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո ԻՊ-ի դեմ պայքարի համար:

Մարտի սկզբին Ասադը դարձյալ հայտարարել էր, որ պատրաստ է լքել պաշտոնը միայն այն դեպքում, երբ այդպես ցանկանա սիրիացի ժողովուրդը: Նրա խոսքով՝ Սիրիայում այժմ պատերազմում են երկրի անկախության համար:

tert.am

1/5/2016