Սիոնիստական ռեժիմի ռազմաբազան հրդեհից հետո տարհանվել է
Սիոնիստական «Մոթսաֆե Ադի» ռազմաբազայում հրդեհի բռնկումից հետո, բանակը բազայում տեղակայված զինվորներին տեղափոխել է այլ վայր:
Հղում անելով Սիոնսիտական ռեժիմի 7-րդ ալիքին, Մաա գործակալության թելեգրամային ալիքը հայտարարել է.«Լիբանանի սահմանի մոտ գտնվող սիոնիստական Կրիաթ Շամունա քաղաքի ռազմաբազայում հինգշաբթի գիշեր տեղի ունեցած ծավալուն հրդեհը բնակիչների շրջանում խուճապ է առաջացրել, և քաղաքը ծածկել է թանձր ծխով»:
Հրշեջներն ու հրշեջ ինքնաթիռները մարում են կրակը Կրիաթ Շամունայում: Թանձր ծխի պատճառով որոշ բնակիչների հրահանգ է տրվել փակել պատուհանները:
Սիոնիստական 20-րդ հեռուստաալիքը, հղում անելով Իսրայելի շրջակա միջավայրի նախարարությանը, հայտնել է, որ օդի աղտոտվածությունը տեղի է ունեցել Կրիաթ Շամունայում բռնկված հրդեհից հետո:
Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում երրորդ հրդեհն է Ռիմի լեռնաշղթայի վրա: Նախորդ հրդեհների պատճառը Լիբանանից արձակված հրթիռներն էին՝ ի պատասխան Իսրայելի հարձակումներին: