Աֆղանստանի Նանգարհար նահանգի կենտրոնը հայտնվել է թալիբների վերահսկողության տակ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i148172-Աֆղանստանի_Նանգարհար_նահանգի_կենտրոնը_հայտնվել_է_թալիբների_վերահսկողության_տակ
Աֆղանստանի սոցիալական ցանցերում տեղադրված պատկերները ցույց են տալիս, որ թալիբները վերահսկողության տակ են վերցրել նաև արևելյան Նանգարհար նահանգի կենտրոնը Ջալալաբադ քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2021 04:15 Asia/Tehran

Աֆղանստանի սոցիալական ցանցերում տեղադրված պատկերները ցույց են տալիս, որ թալիբները վերահսկողության տակ են վերցրել նաև արևելյան Նանգարհար նահանգի կենտրոնը Ջալալաբադ քաղաքը:

ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Նանգարհար նահանգի մայրաքաղաք Ջալալաբադում գտնվող նահանգապետարանի շենքի և ոստիկանության շտաբի ուղղությամբ թալիբների առաջխաղացման մասին Թալիբանի խոսնակ Զաբիուլլահ Մոջահեդի թվիթերյան գրառումից հետո, համացանցում հրապարակվել են թալիբների նկարները՝ նահանգապետի գարսենյակում: 

Ըստ տեղեկությունների՝ երեկվանից թալիբները գրավել են  Պեկտիկայի Շերնե, Պեկտիայի Գարդեզ քաղաքները, Լագման նահանգի մայրաքաղաք Քունար Ասադաբադը, հյուսիսում Մազար-Շարիֆը և Ֆարիաբը: Իսկ այսօր առավոտյան, թալիբնրեը գրավել են Ջլալաբադ քաղաքը:

Իրավիճակը Քաբուլում հանգիստ է:

Երեկ երեկոյան խռովություն է սկսվեց Քաբուլի Փոլչարխիի կենտրոնական բանտում, սակայն պաշտպանության նախարարությունը առավոտյան ժամը 3-ին հայտարարեց, որ խռովությունն ավարտվել է, և բանտարկյալները վերադարձել են իրենց խցերը: Թալիբների արագ առաջխաղացումը ապշեցրել է ոչ միայն Աֆղանստանի ժողովրդին, այլև աշխարհի այլ երկրներին: