Աֆղանստանի Նանգարհար նահանգի կենտրոնը հայտնվել է թալիբների վերահսկողության տակ
Աֆղանստանի սոցիալական ցանցերում տեղադրված պատկերները ցույց են տալիս, որ թալիբները վերահսկողության տակ են վերցրել նաև արևելյան Նանգարհար նահանգի կենտրոնը Ջալալաբադ քաղաքը:
ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Նանգարհար նահանգի մայրաքաղաք Ջալալաբադում գտնվող նահանգապետարանի շենքի և ոստիկանության շտաբի ուղղությամբ թալիբների առաջխաղացման մասին Թալիբանի խոսնակ Զաբիուլլահ Մոջահեդի թվիթերյան գրառումից հետո, համացանցում հրապարակվել են թալիբների նկարները՝ նահանգապետի գարսենյակում:
Ըստ տեղեկությունների՝ երեկվանից թալիբները գրավել են Պեկտիկայի Շերնե, Պեկտիայի Գարդեզ քաղաքները, Լագման նահանգի մայրաքաղաք Քունար Ասադաբադը, հյուսիսում Մազար-Շարիֆը և Ֆարիաբը: Իսկ այսօր առավոտյան, թալիբնրեը գրավել են Ջլալաբադ քաղաքը:
Իրավիճակը Քաբուլում հանգիստ է:
Երեկ երեկոյան խռովություն է սկսվեց Քաբուլի Փոլչարխիի կենտրոնական բանտում, սակայն պաշտպանության նախարարությունը առավոտյան ժամը 3-ին հայտարարեց, որ խռովությունն ավարտվել է, և բանտարկյալները վերադարձել են իրենց խցերը: Թալիբների արագ առաջխաղացումը ապշեցրել է ոչ միայն Աֆղանստանի ժողովրդին, այլև աշխարհի այլ երկրներին: