Սեյեդ Հասան Նասրալլահ. Սիոնիստական ռեժիմի հետ առճակատվելը Դիմադրության գերակայությունն է
Լիբանանի Հեզբոլլահ շարժման գլխավոր քարտուղարը Հոսեյնական Աշուրայի առիթով ունեցած ելույթում հայտարարել է.«Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի հետ առճակատվելը Դիմադրության գերակայությունն է»:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Լիբանանի Հեզբոլլահ շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը իմամ Հոսեյնի ու նրա աջակիցների նահատակության տարելիցի օրվա առիթով հինգշաբթի օրն ունեցած ելույթում ասել է.«Մենք սպասում ենք այն օրվան, երբ սիոնիստ զավթիչները կլքեն Պաղեստին երկիրը և մենք ցանկանում ենք, որ սրբությունների պաշտպանությունը լինի ոչ միայն պաղեստինցիների, այլ Դիամդրության ամբողջ առանցքի առաքելությունը»:
Նշելով, որ ԱՄՆ-ն աշխարհում գլխավորում է բռնություններն ու ստրկացումները, Սեյեդ Հասան Նասրալլահն ընդգծել է.«Տարածաշրջանի ինքնիշխանությունը պետք է լինի միայն նրա սեփական ժողովրդի ձեռքում»:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հավելել է.«Իրաքում նահատակներ Աբու Ալ-Մոհանդեսի և Հաջ Ղասեմ Սոլեյմանիի արյան շնորհիվ, որոշում կայացվեց, որ ԱՄՆ-ի զինվորականները դուրս գան Իրաքից, ուրեմն իրաքցիները պետք է Աֆղանստանի փորձից ելնելով նկատի առնեն ԱՄՆ-ի խորհրդականների և զինովորականների հարցը»: