Հոսեյնի 6 միլիոն ուխտավորների ներկայությունը Քարբալայում
Իրաքի Քարբալայի նահանգապետարանը, որտեղ գտնվում է աշխարհի Շիաների երրորդ իմամ Հոսեյնի սրբավայրը, հայտարարել է, որ Աշուրայի օրը Քարբալայում ներկա է եղել 6 միլիոն ուխտագնաց:
Հինգշաբթի երեկոյան, Քարբալայի նահանգապետի տեղակալ Ջասեմ ալ Ֆաթլավին հայտարարել է, որ քաղաքը Աշուրայի օրը հյուրընկալել է մոտ 6 միլիոն ուխտավորների, որոնցից 5 հազարն օտարերկրացիներ են:
Հոսեյնիի Աշուրայի արարողությունը հինգշաբթի օրը Քարբալայում անցկացվել է լիակատար անվտանգության պայմաններում:
Իրաքի Հաշդ ալ Շաբի խմբավորումն ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության ավելի քան 7 հազար անդամներ մասնակցում են Աշուրայի արարողության անվտանգության պահպանման հատուկ ծրագրին:
Օգոստոսի 19-ին, մոհառռամ ամսվա տասներորդ օրը, Հոսեյնի Աշուրայի օրն էր:
Աշուրայի օրը, Հոսեյնի սգավորներն ամբողջ աշխարհում սգո արարողություններ անցկացնելով, նշեցին աշխարհի շիաների երրորդ իմամ Հուսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցների նահատակության տարելիցը:
Քարբալայի ողբերգական իրադարձությունից և Իմամ Հուսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցների նահատակությունից դարեր անց այս իրադարձության կարևորությունը ոչ միայն չի նվազել, այլ ժամանակի ընթացքում Աշուրայի ուղերձն ավելի է տարածվում, և սգո ծեսերն անցկացվում են ավելի մեծ կրքով և հասկացողությամբ:
:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio