Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորը կրկին ձեռնամարտի է բռնվել թուրք պատգամավորների հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14995-Թուրքիայի_խորհրդարանում_հայ_պատգամավորը_կրկին_ձեռնամարտի_է_բռնվել_թուրք_պատգամավորների_հետ
Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում անձեռնմխելության վերացման հետ կապված քննարկումներին կրկին խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորների միջեւ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2016 04:30 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորը կրկին ձեռնամարտի է բռնվել թուրք պատգամավորների հետ

Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում անձեռնմխելության վերացման հետ կապված քննարկումներին կրկին խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորների միջեւ։

Համացանցում հայտնված տեսագրության մեջ երեւում է, որ կրկին վիճաբանության կիզակետում հայտնված HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը միայնակ բռնուցքներով հարվածում է իր վրա հարձակված թուրք պատգամավորներին, մինչ օգնության են հասնում մյուս քուրդ պատգամավորները։