Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան երկու ռազմական ավտոշարասյուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i150642-Իրաքում_հարձակման_է_ենթարկվել_ամերիկյան_երկու_ռազմական_ավտոշարասյուն
Իրաքի Ալ-Ղադեսիա նահանգում հարձակման է ենթարկվել ամերիկյան երկու ռազմական ավտոշարասյուն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 14, 2021 11:28 Asia/Tehran
  • Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան երկու ռազմական ավտոշարասյուն

Իրաքի Ալ-Ղադեսիա նահանգում հարձակման է ենթարկվել ամերիկյան երկու ռազմական ավտոշարասյուն:

«Բաղդադ Ալ-Յոմ» կայքի տեղեկացմամբ, երեքշաբթի օրը, Ալ-Ղադեսիա նահանգի Դիվանիա և Սամավա քաղաքներում հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ի բանակի ավտոշարասյունները: Մինչ այժ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի լոգիստիկ ավտոշարասյունները բազմիցս հարձակման են ենթարկվել Իրաքի տարբեր շրջաններում: Այնուամենայնիվ, ամերիկացիները շարունակում են խուսափել գործադրել հնարավորինս շուտ Իրաքը լքելու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանի բանաձևը: