Լիբանանի աշխատանքի նախարար. Իրանական վառելիքի՝Լիբանան հասնելով, ԱՄՆ-ի պաշարումը ճեղքվեց
Լիբանանի նոր կառավարության աշխատանքի նախարարը հայտարարել է, որ պատմական և դաժան պաշարումը ճեղքվել է, քանի որ վառելիք տեղափոխող իրանական բեռնատարները ժամանել են այդ երկիր:
Ալ-Մենար հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Լիբանանի կառավարության աշխատանքի նախարար Մուստաֆա Բեյրամը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Իրանի մազութ կրող տանկերները Լիբանան մուտք գործելով, ճեղքել են ԱՄՆ-ի պատմական ու բռնի պաշարումը, ինչը չկարողացան անել այլ երկրները:
Լիբանանի «Ազգային ազատ հոսանք»-ի առաջնորդ Ջիբրան Բասիլը իրանական վառելիքը Սիրիայից իր երկիր փոխադրվելու մասին ասել է.«Քանի որ լիբանանցիներին զրկել են վառելիքից, նրանք իրավունք ունեն, որ իրենց անհրաժեշտ վառելիքը հայթայթել որտեղից որ ցանկանում են»:
Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ այսօր Իրանի վառելիք կրող 20 տանկերներ ժամանել են այդ երկիր: