Հալեպում հիվանդանոց է գնդակոծվել. կա 10-ից ավելի զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i15088-Հալեպում_հիվանդանոց_է_գնդակոծվել._կա_10_ից_ավելի_զոհ
Ահաբեկիչները Հալեպում գնդակոծել են Դաբիթ հիվանդանոցը։ Զոհվել է ավելի քան 10 մարդ, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հալեպի աշխարհազորի աղբյուրին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2016 12:14 Asia/Tehran
  • Հալեպում հիվանդանոց է գնդակոծվել. կա 10-ից ավելի զոհ

Ահաբեկիչները Հալեպում գնդակոծել են Դաբիթ հիվանդանոցը։ Զոհվել է ավելի քան 10 մարդ, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հալեպի աշխարհազորի աղբյուրին։

Նշվում է, որ վիրավորների թվում կան ծանր վիճակում գտնվողներ։

Երկուշաբթի ահաբեկիչները փորձել են հարձակման անցնել և հարձակվել են բանակի ու աշխարհազորի դիրքերի վրա Հալեպի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Կառավարական զորքերը հետ են մղել գրոհայինների հարձակումը տեղի ռազմաօդային ուժերի աջակցությամբ։

Զանգվածային ականանետային և հրթիռային գնդակոծությունները Հալեպում շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։ Զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ։