Հալեպում հիվանդանոց է գնդակոծվել. կա 10-ից ավելի զոհ
Մայիս 03, 2016 12:14 Asia/Tehran
Ահաբեկիչները Հալեպում գնդակոծել են Դաբիթ հիվանդանոցը։ Զոհվել է ավելի քան 10 մարդ, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հալեպի աշխարհազորի աղբյուրին։
Նշվում է, որ վիրավորների թվում կան ծանր վիճակում գտնվողներ։
Երկուշաբթի ահաբեկիչները փորձել են հարձակման անցնել և հարձակվել են բանակի ու աշխարհազորի դիրքերի վրա Հալեպի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Կառավարական զորքերը հետ են մղել գրոհայինների հարձակումը տեղի ռազմաօդային ուժերի աջակցությամբ։
Զանգվածային ականանետային և հրթիռային գնդակոծությունները Հալեպում շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։ Զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ։
Պիտակ