Սկսվել է Իրաքից ամերիկյան զորքերի աստիճանական դուրսբերման գործնթացը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i151080-Սկսվել_է_Իրաքից_ամերիկյան_զորքերի_աստիճանական_դուրսբերման_գործնթացը
Լրատվական աղբյուրները պնդում են, որ ամերիկյան ուժերն աստիճանաբար դուրս են գալիս Իրաքում տեղակայված իրենց ռազմաբազաներից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 19, 2021 12:17 Asia/Tehran
  • Սկսվել է Իրաքից ամերիկյան զորքերի աստիճանական դուրսբերման գործնթացը

Լրատվական աղբյուրները պնդում են, որ ամերիկյան ուժերն աստիճանաբար դուրս են գալիս Իրաքում տեղակայված իրենց ռազմաբազաներից:

Ըստ ալ-Արաբիայի, շաբաթ օրվանից ամերիկյան ուժերը սկսել են դուրս գալ ալ-Անբար և Էրբիլ նահանգներում տեղակայված ռազմաբազաներից, այդ թվում՝ Այն ալ-Ասադից:

Ըստ այս հաղորդման՝ Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարի տեղակալ Աբդուլ Ամիր ալ-Շամարիի  և նրա ամերիկացի գործընկեր Ջոն Բրենանի հանդիպման ընթացքում, համաձայնություն է ձեռք բերվել ,ինչև սեպտեմբերի վերջ՝ Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմակայաններում ամերիկյան մարտական ​​ստորաբաժանումների թվի կրճատման վերաբերյալ: 

Բաղդադը և Վաշինգտոնը ռազմավարական բանակցությունների երրորդ փուլում համաձայնության են եկել Իրաքից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio