ԱՄՆ-ը Լիբանանին սպառնացել է՝ իրանական նավթի ներկրման պատճառով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i151152-ԱՄՆ_ը_Լիբանանին_սպառնացել_է_իրանական_նավթի_ներկրման_պատճառով
Իրանից վառելիքի առաքումների Լիբանան մուտք գործելուց հետո, ԱՄՆ Պետդեպարտամենտը Լիբանանին ապառնացել է պատժամիջոցների կիրառմամբ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 20, 2021 08:38 Asia/Tehran

Իրանից վառելիքի առաքումների Լիբանան մուտք գործելուց հետո, ԱՄՆ Պետդեպարտամենտը Լիբանանին ապառնացել է պատժամիջոցների կիրառմամբ:

«Հեզբոլլահի» գործունեությունը կարող է Լիբանանը ենթարկել պատժամիջոցների», - ասվում է Պետդեպարտամենտի միջամտոողական հայտարարության մեջ՝ զգուշացնելով, որ Իրանից նավթի ներմուծումը ձեռնտու չէ Լիբանանին:

Լիբանանում վառելիքի ճգնաժամի սրման հետ մեկտեղ Իրանի Իսլամական Հանրապետությունը վառելիք տեղափոխող նավեր է ուղարկել, այդ երկիր, ինչը մեծ ուրախությունէ  պատճառել լիբանանցիներին: 

Քաղաքական գործիչներն ու խմբերը, ինչպես նաև բազմաթիվ վերլուծաբաններ Լիբանանի ներսում և դրանից դուրս, կարծում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Լիբանան վառելիք տեղափոխող ավտոշարասյան ժամանումը խափանել է ԱՄՆ-ի հաշվարկները և փլուզել Վաշինգտոնի կողմից Բեյրութի տնտեսական շրջափակումը:

Լիբանանում Վառելիքի ճգնաժամը և վերջին շաբաթներին էլեկտրաէներգիայի անջատումումները, որոշ հիվանդանոցների, հացի գործարանների, ընկերությունների և այլ հիմնական ծառայությունների ստիպել է փակվել  կամ նվազեցնել իրենց աշխատանքները, իսկ լիբանանցիները կրկին բողոքի ցույցեր են անցկացրել:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio