Եմենի Մարիբ նահանգում խոցվել է ամերիկյան ԱԹՍ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i151788-Եմենի_Մարիբ_նահանգում_խոցվել_է_ամերիկյան_ԱԹՍ
Եմենի զինված ուժերը Մարիբ նահանգում խոցել են ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2021 13:14 Asia/Tehran
  • Եմենի Մարիբ նահանգում խոցվել է ամերիկյան ԱԹՍ

Եմենի զինված ուժերը Մարիբ նահանգում խոցել են ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարք:

Երկուշաբթի օրը, «Ալ-Մասիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ, Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է «Scan Eagle» ամերիկյան հետախուզական   ԱԹՍ:

Սարին հավելել է, որ ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքը խոցվել է Եմենի Մարիբ նահանգի գրավյալ տարածքի վրա հարձակողական առաքելության ժամանակ:

Հունիսի 20 -ին ու 22 -ին  ևս Եմենի բանակի հակաօդային պաշտպանությունը Մարիբ նահանգի Սարվա քաղաքում խոցել էր երկու ամերիկյան երկու լրտեսական անօդաչու թռչող սարք:

«Բոինգ» ընկերության արտադրածբ «Scan Eagle» ամերիկյան  անօդաչու թռչող սարքըւ երկնքից ճշգրիտ որոշում է թիրախային կետերը: