Եմենի Մարիբ նահանգում խոցվել է ամերիկյան ԱԹՍ
Եմենի զինված ուժերը Մարիբ նահանգում խոցել են ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարք:
Երկուշաբթի օրը, «Ալ-Մասիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ, Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է «Scan Eagle» ամերիկյան հետախուզական ԱԹՍ:
Սարին հավելել է, որ ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքը խոցվել է Եմենի Մարիբ նահանգի գրավյալ տարածքի վրա հարձակողական առաքելության ժամանակ:
Հունիսի 20 -ին ու 22 -ին ևս Եմենի բանակի հակաօդային պաշտպանությունը Մարիբ նահանգի Սարվա քաղաքում խոցել էր երկու ամերիկյան երկու լրտեսական անօդաչու թռչող սարք:
«Բոինգ» ընկերության արտադրածբ «Scan Eagle» ամերիկյան անօդաչու թռչող սարքըւ երկնքից ճշգրիտ որոշում է թիրախային կետերը: