Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյանՎիկտորիա ռազմաբազայում հրդեհ է բռնկվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i151860-Բաղդադի_օդանավակայանի_մոտակայքում_գտնվող_ամերիկյանՎիկտորիա_ռազմաբազայում_հրդեհ_է_բռնկվել
Լրատվական աղբյուրները Իրաքի սոցցանցերում հրապարակել են լուսանկարներ, և տեղեկացրել են Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան Վիկտորիա ռազմաբազայում բռնկված հրդեհի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2021 14:17 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները Իրաքի սոցցանցերում հրապարակել են լուսանկարներ, և տեղեկացրել են Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան Վիկտորիա ռազմաբազայում բռնկված հրդեհի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ  Ալ-Ռեզվանիե տարածքի մոտ ամերիկյան ռազմաբազայից ծուխ է դուրս գալիս: Ռազմաբազայում տեղակայված են ամերիկյան ուժեր:

Վիկտորիա ռազմաբազայի անվտանգության աղբյուրը հայտարարել է, որ ծուխը գոյացել է ամերիկյան ավտոմեքենաներից  մնացած  անվադողերի այրվելու հետևանքով: 

Նույն ռազմաբազան ավելի վաղ մի քանի անգամ հայտնվել է իրաքյան դիմադրության ուժերի հարձակման թիրախում:

Այս կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվել: