Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյանՎիկտորիա ռազմաբազայում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբեր 28, 2021 14:17 Asia/Tehran
Լրատվական աղբյուրները Իրաքի սոցցանցերում հրապարակել են լուսանկարներ, և տեղեկացրել են Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան Վիկտորիա ռազմաբազայում բռնկված հրդեհի մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ Ալ-Ռեզվանիե տարածքի մոտ ամերիկյան ռազմաբազայից ծուխ է դուրս գալիս: Ռազմաբազայում տեղակայված են ամերիկյան ուժեր:
Վիկտորիա ռազմաբազայի անվտանգության աղբյուրը հայտարարել է, որ ծուխը գոյացել է ամերիկյան ավտոմեքենաներից մնացած անվադողերի այրվելու հետևանքով:
Նույն ռազմաբազան ավելի վաղ մի քանի անգամ հայտնվել է իրաքյան դիմադրության ուժերի հարձակման թիրախում:
Այս կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Պիտակ