Սաուդյան կործանիչները լայնածավալ հարձակում են իրականացրել Եմենի Մարիբի վրա
Եմենի աղբյուրները հաղորդել են Եմենի Մարրիբ քաղաքի բնակելի թաղամասերի վրա սաուդյան ագրեսոր կոալիցիայի կործանիչների լայնածավալ հարձակման մասին:
Ինչպես հայտնում է «Ալ-Մասիրա» լրատվական ցանցը, կիրակի առավոտյան, սաուդյան կոալիցիայի կործանիչները ռմբակոծել են Մարիբ քաղաքի Հարբ տարածքը, որի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս երեքը ստացել են ծանր վնասվածքներ:
Եմենի Սաադեհ նահանգում սաուդյան ագրեսորների լայնածավալ հարձակումների արդյունքում վերջին երկու օրվա ընթացքում յոթ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 16-ը` վիրավորվել են:
Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտից, ռազմական գործողություններ է սկսել Եմենում և այդ երկրին պահում է ցամաքային, ծովային և օդային շրջափակման մեջ:
:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio