Եթե պետք լինի, Թուրքիան զորք կուղարկի Սիրիա. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան կարող է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա:
«Եթե անհրաժեշտություն լինի, մենք զորք կուղարկենք Սիրիա: Մենք կանենք ամեն ինչ մեր երկրի անվտանգությունն ինչպես ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս պաշտպանելու համար: ՄԱԿ-ը շատ բանաձևեր է ընդունել ԻՊ-ի դեմ պայքարում, դրա համար էլ ինչպես ինքնապաշտպանության, այնպես էլ՝ ահաբեկչության դեմ պայքարի համար, այդ որոշումները հիմա ապահովում են մեր գործողությունների օրինականությունը»,-ասել է Դավութօղլուն Al Jazeera Turk-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ թուրքական իշխանությունները, նախկինի նման, նախընտրում են միջազգային պայմանավորվածությունները, իսկ ինչ վերաբերում է ԻՊ-ի գործունեությանը, ապա այն վերաբերում է բոլորին:
analitik.am
4/5/2016