Այսօր կհրապարակվեն Իրաքի ընտրությունների արդյունքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i152840-Այսօր_կհրապարակվեն_Իրաքի_ընտրությունների_արդյունքները
Իրաքի ընտրական անվտանգության բարձրագույն կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անվտանգության ապահովման հատուկ ծրագիրը հաջողությամբ իրականացվել է, և նախնական արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի օրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 08:28 Asia/Tehran
  • Այսօր կհրապարակվեն Իրաքի ընտրությունների արդյունքները

Իրաքի ընտրական անվտանգության բարձրագույն կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անվտանգության ապահովման հատուկ ծրագիրը հաջողությամբ իրականացվել է, և նախնական արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի օրը:

«Մավազին» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքում համատեղ գործողությունների հրամանատարի տեղակալ, ընտրությունների անվտանգության բարձրագույն կոմիտեի նախագահ Աբդուլ Ամիր ալ-Շամարին ասել է. «Ռազմական և անվտանգության  կառույցների ջանաքերով, ժողովրդի շնորհիվ  և կառավարության ու վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի անձնական աջակցությամբ, Բարձրագույն ընտրական անվտանգության հանձնաժողովը հպարտ է հայտարարելու խորհրդարանական ընտրությունների անվտանգության հատուկ ծրագրի հաջող իրականացման մասին»:

Հանձնաժողովը նաև հայտարարել է, որ այսօր ժամը 15 -ին կհրապարակվեն Իրաքի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Իրաքի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որը սկսվել է կիրակի օրը Բաղդադի ժամանակով առավոտյան ժամը 7:00 -ին 83 ընտրատարածքներում, ավարտվել է երեկոյան 18:00 -ին: