Սիրիայում թուրքական ռազմական ներկայության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են
Սիրիայի Հալեպի հյուսիսային արվարձանի մի խումբ բնակիչներ հերթական անգամ հավաքվել են՝ բողոքելու իրենց հայրենիքում թուրքական օկուպացիայի և ագրեսիայի դեմ:
SANA-ի հաղորդման համաձայն, Սիրիայի Հալեպ նահանգի Կաֆարնայա գյուղի բնակիչները երկուշաբթի օրը բողոքել են թուրք ագրեսոր ուժերի ներկայության դեմ և պահանջել են նրանց դուրս բերել Սիրիայից:
Հաղորդման համաձայն, այսօր թուրքական անօդաչու թռչող սարքերը ձմբակոծել են Հալեպ նահանգի Թալ Ռիֆաթ քաղաքի բլուրները:
Ուրբաթ օրը Թալ Ռիֆաթի շրջանի բնակիչները հավաքվել էին՝ բողոքելու թուրքական ուժերի ներկայության դեմ և դատապարտելու բնակավայրերի վրա նրանց հարձակումները:
Վերջերս Թուրքիան հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու և Թալ Ռիֆաթի տարածքի վրա հարձակման իր որոշման մասին` քրդական ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներին պատկանող գրոհայիններին դիմակայելու պատրվակով:
Սիրիական բանակը երեքշաբթի օրը ավելի շատ զորք և տեխնիկա է ուղարկել Թալ Ռիֆաթ տարածք: