Էր Ռիադում առաջին անգամ վայրէջք է կատարել իսրայելական ինքնաթիռը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154254-Էր_Ռիադում_առաջին_անգամ_վայրէջք_է_կատարել_իսրայելական_ինքնաթիռը
Իսրայելական մասնավոր ինքնաթիռը հոկտեմբերի 26-ին վայրէջք է կատարել Էր Ռիադում՝ այդպիսով առաջին չվերթը կատարելով Իսրայելից Սաուդյան Արաբիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հաղորդել է Երուսաղեմ Փոստ թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2021 15:42 Asia/Tehran
  • Էր Ռիադում առաջին անգամ վայրէջք է կատարել իսրայելական ինքնաթիռը

Իսրայելական մասնավոր ինքնաթիռը հոկտեմբերի 26-ին վայրէջք է կատարել Էր Ռիադում՝ այդպիսով առաջին չվերթը կատարելով Իսրայելից Սաուդյան Արաբիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հաղորդել է Երուսաղեմ Փոստ թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը, երկրներն կոմերցիոն ավիափոխադրումներ չեն իրականացնում, քանի որ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ:

Ուստի, ինչպես ընդգծում է The Jerusalem Post-ը, այս առաջին չվերթը նշանակալի ձեռքբերում Է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ճանապարհին: Երուսաղեմ Փոստը հիշեցնում է, որ անցյալ տարի Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան միմյանց համար բացել էին իրենց օդային տարածությունը: Անցյալ տարվա աշնանը Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Այս երկրներից հետո հարաբերությունների նորմալացմանը համաձայնել է նաեւ Սուդանը: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Սաուդյան Արաբիան շուտով նաեւ կարող է միանալ մուսուլմանական երկրների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացին:

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է, որ աջակցում է Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը, սակայն Սաուդյան Արաբիայի նկատմամբ ավելի կոշտ դիրք Է գրավել այս երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության պատճառով: Մինչ այդ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցել են արաբական միայն երկու երկրներ՝ Եգիպտոսը (հաստատվել է 1979 թվականին) եւ Հորդանանը (հաստատվել է 1994 թվականին), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

lragir.am