Բողոքի ցույցեր Թել Ավիվում՝ ընդդեմ Նաֆթալի Բենեթի կաբինետի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154838-Բողոքի_ցույցեր_Թել_Ավիվում_ընդդեմ_Նաֆթալի_Բենեթի_կաբինետի
Թել Ավիվի մեծ թվով բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել՝ դատապարտելով ռեժիմի կաբինետի կոալիցիան և կոչ անելով լուծարել կառավարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 12:13 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր Թել Ավիվում՝ ընդդեմ Նաֆթալի Բենեթի կաբինետի

Թել Ավիվի մեծ թվով բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել՝ դատապարտելով ռեժիմի կաբինետի կոալիցիան և կոչ անելով լուծարել կառավարությունը։

«Եդիոթ Ահարոնոթ» կայքի հաղորդման համաձայան, Սիոնիստական ​​ռեժիմի բյուջեի հաստատման ժամկետին ընդառաջ, հազարավոր մարդիկ երեքշաբթի երեկոյան հավաքվել են Թել Ավիվում՝ կարգախոսներ վանկարկելով Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի կոալիցիոն կաբինետի դեմ:

Ցուցարարները խստորեն դատապարտել են Բենեթի և նրա նախարարների քաղաքականությունը և  այն անվանել հակասիոնիստական։

Փորձագետների կարծիքով՝ Բենեթի և Լապիդի կաբինետը, որի պաշտոնավարումից դեռևս հինգ ամիս է անցել, պետք է մինչև նոյեմբերի 14-ը ուշացումով հաստատի  2021 թվականի բյուջեն։

Եթե ​​կոալիցիան չկարողանա հաստատել 2021 թվականի բյուջեն, կոալիցիան ինքնաբերաբար կլուծարվի, և օկուպացված Պաղեստինում նոր ընտրություններ կանցկացվեն։