Անկարան սպասում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Թուրքիայի ԱԺ նախագահ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155074-Անկարան_սպասում_է_Զանգեզուրի_միջանցքի_բացմանը_Թուրքիայի_ԱԺ_նախագահ
Թուրքիան կողմ է, որ Կովկասը վերածվի համագործակցության, համերաշխության ու զարգացման գոտու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Անկարայում Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին, գրում է «Անադոլու» գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 13:37 Asia/Tehran
  • Անկարան սպասում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Թուրքիայի ԱԺ նախագահ

Թուրքիան կողմ է, որ Կովկասը վերածվի համագործակցության, համերաշխության ու զարգացման գոտու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Անկարայում Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նշել է, որ «Ադրբեջանի հաղթանակով վերացվել է Կովկասում կայուն խաղաղության ու համագործակցության գլխավոր խոչը նդոտը»։ «Կովկասում երկխոսության համար հիմք է ձևավորվել։ Երևանը հնարավորություն ունի կառուցողական մոտեցում ցուցաբերել։ Հայաստանը պետք է հարգի 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության կետերը։ Պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր»,- ասել է Շենթոփը։ Նա նաև խոսել է թուրք-ադրբեջանական քարոզչական թեզի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Շենթոփը կոչ է արել «բացել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 46 կմ-ոց միջանցքը Արևմտյան Զանգեզուրում», որն «իր ներդրումը կունենա համաշխարհային առևտրի գործում»։ «Մենք Երևանից համ արձակ ու կառուցողական քայլեր ենք սպասում ՝հենց Հայաստանի ապագայի առաջնահերթությունները հաշվի առնելով»,- ասել է Շենթոփը։ Նշենք, որ Հայաստանը որևէ միջազգային փաստաթուղթ չի ստո րագրել ՀՀ սուվերեն տարածքով երրորդ երկրի միջանցք տրամադրելու մասին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք է գնում ընդամենը մեկ՝ Լաչինի միջանցքի մասին։