ԻՊ-ի գրոհայինները Սիրիայում գազի հանքավայր են գրավել
Մայիս 06, 2016 05:42 Asia/Tehran
«Իսլամական պետություն« ահաբեկչական խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի արևելքում գտնվող Էշ-Շաեր գազի հանքավայրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը
Նշվում է, որ ահաբեկիչները զավթել են արտադրական հզորությունները, սպանել են նվազագույնը 30 սիրիական բանակի զինծառայողների, առգրավել են ծանր զինտեխնիկա, այդ թվում՝ տանկեր և հրթիռներ: Գրոհայիններին հաջողվել է գրավել հանքավայրը երեքօրյա ծանր մարտերից հետո՝ չնայած սիրիական ռազմական օդուժը ինտենսիվ ռմբակոծությանը: Լուրը հաստատել է նաև Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը:
Պիտակ