Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155270-Թուրքիայի_խորհրդարանը_կքննարկի_Ադրբեջանում_թուրք_զինվորականների_գտնվելու_մանդատի_երկարաձգման_հարցը
Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը, հաղորդում է Anadolu գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 16:14 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը

Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը կդիտարկվի խորհրդարանի պլենար նիստի ժամանակ:

«Անցած տարի Ադրբեջանի հարցող օրինագիծը խորհրդարանում աջակցություն է ստացել բոլոր կուսակցությունների կողմից, բացի Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից: Հուսով եմ, որ այս տարի փաստաթուղթը կսատարեն բոլոր կուսակցությունները, եւ մենք կկարողանանք ընդգծել, որ Թուրքիան, նրա բանակը, անվտանգության ուժերն ու պետությունը ադրբեջանցի եղբայրների կողմին են»,-ասել է Արդարություն եւ զարգացում իշխող կուսակցության փոխնախագահը:

news.am