Սիրիայի Հալեպում տեղի է ունեցել հակաթուրքական զանգվածային բողոքի ցույց
Սիրիայի քաղաքացիները, հյուսիս-արևելյան Հալեպի արվարձաններում մասնակցել են հակաթուրքական բողոքի ցույցի:
Երեքշաբթի օրը սիրիական «Ալ-Ախբարիա» ցանցի հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցները բողոքել են թուրքական ագրեսիայի և տարածաշրջանի դեմ ուղղված այդ երկրի սպառնալիքների դեմ: Սիրիացիները դատապարտել են այդ երկրի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտությանը և ընդգծել, որ պաշտպանելու են իրենց երկիրը:
Վերջին երկու շաբաթների ընթացքում Սիրիայի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Թալ Ռիֆաթում, Քաֆր Նասեում, Քաֆարնայայում, Դեյր Ջամիլում և Ալ-Զիյարայում, ինչպես նաև Հալեպի հյուսիսային արվարձանների շատ շրջաններում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր, որոնց մասնակիցներն իրենց ուղերձն ենփ ոխանցել աշխարհին:
Թուրքական բանակի ներխուժումը Սիրիայի հյուսիսային շրջաններ, դատապարտվել է թուրք ժողովրդի և կառավարության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից։