Թուրքիան նպատակ ունի դառնալ աշխարհի առաջատար տերություններից մեկը. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155528-Թուրքիան_նպատակ_ունի_դառնալ_աշխարհի_առաջատար_տերություններից_մեկը._Էրդողան
Թուրքիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են երկիրն աշխարհի առաջատար տերությունների շարքում ներառելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 11:58 Asia/Tehran
  • Թուրքիան նպատակ ունի դառնալ աշխարհի առաջատար տերություններից մեկը. Էրդողան

Թուրքիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են երկիրն աշխարհի առաջատար տերությունների շարքում ներառելու համար։

Դրան հնարավոր կլինի հասնել երկրի զարգացած ենթակառուցվածքների, քաղաքական և տնտեսական հզորության շնորհիվ։ Այս մասին չորեքշաբթի Անկարայում Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ «Թուրքիայի ներկայիս իշխանությունները գնում են առաջին նախագահի կտակած կուրսով՝ ամրապնդելով երկրի քաղաքական դիրքերը, զարգացնելով տնտեսությունն ու ռազմական հզորությունը»։

Նրա խոսքով, Թուրքիան ներկայում ներգրավված է Սիրիայում, Լիբիայում և Կովկասում ընթացող գործընթացներում։

«Ժամանակակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական պայքար է մղում Եվրոպայում և աշխարհում։ Մենք «Թուրքական տուն» ենք կանգնեցրել հենց Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց։ Այսպիսով, մենք լավագույն պատասխանը տվեցինք մեր քննադատներին»,- ասել է Էրդողանը։

tert.am