Անդրկասպյան առևտրային տարանցիկ միջանցքը կուժեղանա «Զանգեզուրի միջանցքով». Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155642-Անդրկասպյան_առևտրային_տարանցիկ_միջանցքը_կուժեղանա_Զանգեզուրի_միջանցքով_._Չավուշօղլու
Անդրկասպյան առևտրային տարանցիկ միջանցքը կուժեղանա «Զանգեզուրի միջանցքով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 16:02 Asia/Tehran
  • Անդրկասպյան առևտրային տարանցիկ միջանցքը կուժեղանա «Զանգեզուրի միջանցքով». Չավուշօղլու

Անդրկասպյան առևտրային տարանցիկ միջանցքը կուժեղանա «Զանգեզուրի միջանցքով»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անդրկասպյան Արևելք-Արևմուտք առևտրային տարանցիկ միջանցքը կամրապնդվի «Զանգեզուրի միջանցքով» և կնպաստի ողջ թյուրքական աշխարհի բարօրությանը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նման ելույթով Չավուշօղլուն հանդես է եկել Ստամբուլում Թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում:

«Թյուրաքական աշխարհի միասնության համար մենք պետք է էլ ավելի զարգացնենք մեր տնտեսական կապերը»,- նշել է թուրք նախարարը:

tert.am