Սիրիական զորքերը ոչնչացրել են ավելի քան 40 ահաբեկչի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i15604-Սիրիական_զորքերը_ոչնչացրել_են_ավելի_քան_40_ահաբեկչի
Սիրիական բանակի գրոհայիններն ու ժողովրդական աշխարհազորի ջոկատները հետ են մղել «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» ահաբեկիչների ու նրանց դաշնակիցների հարձակումները Հալեպից հարավ ընկած Խան-Տուման քաղաքի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2016 15:58 Asia/Tehran
  • Սիրիական զորքերը ոչնչացրել են ավելի քան 40 ահաբեկչի

Սիրիական բանակի գրոհայիններն ու ժողովրդական աշխարհազորի ջոկատները հետ են մղել «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» ահաբեկիչների ու նրանց դաշնակիցների հարձակումները Հալեպից հարավ ընկած Խան-Տուման քաղաքի վրա։

Ինչպես փոխանցում է «Սուրիա ալ-Էն» պորտալը, ծանր սպառազինության կիրառմամբ կատաղի բախումների ընթացքում ոչնչացվել է 43 ահաբեկիչ։ Զոհերի թվում է «Ահրար ալ-Շամ» իսլամիստական արմատական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Աբու Ալյա Տաումը։

Այդուհանդերձ, գրոհայինները հավելյալ ուժեր են կենտրոնացնում նոր հարձակման համար։ Հակառակորդը հրանոթներ ու զրահատեխնիկա է փոխադրում Իդլիբից։ Մարտեր են ընթանում նաև հարևան բնակավայրերում։