Եմենցի ցուցարարներ. Եմենում տեղի ունեցած հանցագործությունների պատասխանատուն ԱՄՆ-ն է
Եմենի մայրաքաղաք Սանաայում հազարավոր եմենցիների ցույց են անցկացրել ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ:
Երկուշաբթի երեկոյան Եմենի մայրաքաղաքում անցկացված ցույցի ընթացքում դատապարտելով պատերազմի շարունակումն ու այս երկրի ժողովրդի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները եմենիցիները շեշտել են որ այս երկրում իրականացված հանցագործությունների պատասխանատուն ԱՄՆ-ն է:
Ցուցարարները հստակեցրել են, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն որպես միջոց են ծառայում ԱՄՆ-ի համար ու մեծ դերակատարություն ունեն Եմենի ժողովրդի սպանության հարցում:
Եմենցիները նշել են, որ ՄԱԿ-ը և ԱԽ-ն ենթակա են ԱՄՆ-ին ու ի վիճակի չեն վերջ տալ Եմենում իրականացվող հանցագործությունները:
Սանաայում անցկացվող հակաամերիկյան ցույցին առնթեր Եմենի քաղացի Մոհամմեդ Ալ-Սամավին Iran Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Եմենում պատերազմի, արյունահեղության ու ավերածության շարունակման համար պատասխանատու է ԱՄՆ-ն»: