Եմենցի ցուցարարներ. Եմենում տեղի ունեցած հանցագործությունների պատասխանատուն ԱՄՆ-ն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i156666-Եմենցի_ցուցարարներ._Եմենում_տեղի_ունեցած_հանցագործությունների_պատասխանատուն_ԱՄՆ_ն_է
Եմենի մայրաքաղաք Սանաայում հազարավոր եմենցիների ցույց են անցկացրել ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 23, 2021 13:28 Asia/Tehran

Եմենի մայրաքաղաք Սանաայում հազարավոր եմենցիների ցույց են անցկացրել ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ:

Երկուշաբթի երեկոյան Եմենի մայրաքաղաքում անցկացված ցույցի ընթացքում դատապարտելով պատերազմի շարունակումն ու այս երկրի ժողովրդի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները եմենիցիները շեշտել են որ այս երկրում իրականացված հանցագործությունների պատասխանատուն ԱՄՆ-ն է: 

Ցուցարարները հստակեցրել են, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն որպես միջոց են ծառայում ԱՄՆ-ի համար ու մեծ դերակատարություն ունեն Եմենի ժողովրդի սպանության հարցում: 

Եմենցիները նշել են, որ ՄԱԿ-ը և ԱԽ-ն ենթակա են ԱՄՆ-ին ու ի վիճակի չեն վերջ տալ Եմենում իրականացվող հանցագործությունները: 

Սանաայում անցկացվող հակաամերիկյան ցույցին առնթեր Եմենի քաղացի Մոհամմեդ Ալ-Սամավին Iran Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Եմենում պատերազմի, արյունահեղության ու ավերածության շարունակման համար պատասխանատու է ԱՄՆ-ն»: