Թալիբան. Մենք թշնամություն չունենք ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i156914-Թալիբան._Մենք_թշնամություն_չունենք_ԱՄՆ_ի_հետ
Աֆղանստանում Թալիբանի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն ասում է, որ Թալիբների կառավարությունը թշնամություն չունի Միացյալ Նահանգների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2021 14:34 Asia/Tehran
  • Թալիբան. Մենք թշնամություն չունենք ԱՄՆ-ի հետ

Աֆղանստանում Թալիբանի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն ասում է, որ Թալիբների կառավարությունը թշնամություն չունի Միացյալ Նահանգների հետ։

«Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում Ամիր Խան Մոթաղին ասել է. «Կատարի մայրաքաղաք  Դոհայում բանակցություններ կվարենք ԱՄՆ-ի հետ Աֆղանստանի ակտիվների  էմբարգոն չեղարկելու և երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու շուրջ»:

«Թալիբան»-ի ժամանակավոր կառավարության արտգործնախարարի պաշտոնակատարը հավելել է, որ իրական արդարացում չկա կառավարության և միջազգային հանրության կողմից կառավարությունը չճանաչելու համար։

Թալիբների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթաղին հինգշաբթի օրը ծրագրում է մեկնել   Դոհա։

Այցի ընթացքում  Ամիր Խան Մոթաղին կհանդիպի  Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչների հետ և բանակցի  Աֆղանստանի հարցերի շուրջ։