Իսրայելի սխալ հաշվարկը Սիրիայում. Հարձակում բրնձի և շաքարի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i157974-Իսրայելի_սխալ_հաշվարկը_Սիրիայում._Հարձակում_բրնձի_և_շաքարի_վրա
Չնայած Սիրիայում զենք պարունակող բեռների վրա հարձակվելու վերաբերյալ Սիոնսիտական լրատվամիջոցների հայտարարությանը, լրատվական աղբյուրները հաղորդել են,որ երեքշաբթի օրն իսրայելական կործանիչները հարձակվել են Լաթաքիայի նավահանգստում գտնվող սննդամթերք պարունակող բեռնվածքի վրա: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2021 12:52 Asia/Tehran

Չնայած Սիրիայում զենք պարունակող բեռների վրա հարձակվելու վերաբերյալ Սիոնսիտական լրատվամիջոցների հայտարարությանը, լրատվական աղբյուրները հաղորդել են,որ երեքշաբթի օրն իսրայելական կործանիչները հարձակվել են Լաթաքիայի նավահանգստում գտնվող սննդամթերք պարունակող բեռնվածքի վրա: 

Սիրիայի Ալ-Ախբարիա հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝  դեպքի վայրում ներկա հրշեջներից մեկը հայտարարել է, որ իսրայելական գրոհայինների թիրախ դարձած բեռը բրինձ ու շաքար է եղել։

Հղում անելով ռազմական մի աղբյուրի, այսօր առավոտյան Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական թշնամին Միջերկրական ծովի կողմից մի քանի հրթիռ է արձակել Լաթաքիայի առևտրային նավահանգստում գտնվող բեռնարկղերի վրա։