Իսրայելի սխալ հաշվարկը Սիրիայում. Հարձակում բրնձի և շաքարի վրա
Դեկտեմբեր 07, 2021 12:52 Asia/Tehran
Չնայած Սիրիայում զենք պարունակող բեռների վրա հարձակվելու վերաբերյալ Սիոնսիտական լրատվամիջոցների հայտարարությանը, լրատվական աղբյուրները հաղորդել են,որ երեքշաբթի օրն իսրայելական կործանիչները հարձակվել են Լաթաքիայի նավահանգստում գտնվող սննդամթերք պարունակող բեռնվածքի վրա:
Սիրիայի Ալ-Ախբարիա հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ դեպքի վայրում ներկա հրշեջներից մեկը հայտարարել է, որ իսրայելական գրոհայինների թիրախ դարձած բեռը բրինձ ու շաքար է եղել։
Հղում անելով ռազմական մի աղբյուրի, այսօր առավոտյան Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական թշնամին Միջերկրական ծովի կողմից մի քանի հրթիռ է արձակել Լաթաքիայի առևտրային նավահանգստում գտնվող բեռնարկղերի վրա։