Հազարավոր սիոնիստներ բողոքի ցույցեր են անցկացրել Նաֆթալի Բենեթի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i158120-Հազարավոր_սիոնիստներ_բողոքի_ցույցեր_են_անցկացրել_Նաֆթալի_Բենեթի_դեմ
Հազարավոր սիոնիստներ ցույց են անցկացրել օկուպացված տարածքներում՝ բողոքելով Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի կառավարության գործունեության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 14:01 Asia/Tehran
  • Հազարավոր սիոնիստներ բողոքի ցույցեր են անցկացրել  Նաֆթալի Բենեթի դեմ

Հազարավոր սիոնիստներ ցույց են անցկացրել օկուպացված տարածքներում՝ բողոքելով Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի կառավարության գործունեության դեմ:

«Ալ-Ղոդս Ալ-Արաբի» թերթի փոխանցմամբ՝ ցուցարաները ռեժիմի վարչապետ Նավթալի Բենեթին մեղադրել են Իսրայելի հրեական ինքնությանը վնասելու մեջ:

Հաղորդման համաձայն՝ ցույցերին մասնակցել են նաև «Լիքուդ» կուսակցության և ընդդիմադիր կուսակցության անդամները:

Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են  պաստառներ, որոնց վրա գրված է եղել.«Փոքրիկ Բիբի թագավորը (Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահու) և Բենեթը վտանգավոր են Իսրայելի համար»:

Օկուպացված տարածքներում անցկացված նոր հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Նաֆթալի Բենեթի նոր  կառավարությունը չնայած Դիմադրության դեմ կիրառած խիստ դիրքորոշմանը՝ կորցրել է իր ժողովրդականությունը օկուպանտ սիոնիստների շրջանում: