ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիոնիստական ռեժիմի դեմ վեց բանաձև է ընդունվել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ձայների մեծամասնությամբ, ընդունել է վեց բանաձև՝ Սիոնիստական ռեժիմի և այդ ռեժիմի կողմից Պաղեստինի ճնշված ժողովրդի իրավունքների խախտումների դեմ:
Նոյեմբերի 10-ին բանաձևերը հաստատվել էին ՄԱԿ-ի ԳԱ քաղաքական և ապագաղութացման հատուկ կոմիտեի (չորրորդ կոմիտե) կողմից, հաղորդում է IRNA-ն:
Բանաձևերը վերաբերում են Պաղեստինի ժողովրդի մարդու իրավունքների համակարգված ոտնահարումներին, դատապարտում են Արևելյան Երուսաղեմում և սիրիական Գոլանում ավանաշինության քաղաքականությունն ինչպես նաև կոչ անում աջակցել Աջակցել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատանքին:
Բանաձևերը նաև դատապարտում են Գազայի ցամաքային, օդային և ծովային շրջափակումը, օկուպացված տարածքներում ավանաշինության քաղաքականությունը, օկուպացված տարածքներում պաղեստինցների նկատմամբ վերաբնակիչների սադրիչ գործողությունները, ինչպես նաև պաղեստինցիների տների քանդումն, նրանց կամայական կալանավորումներն ու բանտարկումը և ընդգծում պաղեստինցի փախստականների վերադարձի անհրաժեշտությունը: