Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտոնից հեռացրել է նավթի նախարարին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i15886-Սաուդյան_Արաբիայի_թագավորը_պաշտոնից_հեռացրել_է_նավթի_նախարարին
Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան-Նուայմին հեռանալու է իր պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը` նրա հեռացման մասին հրամանագիրն ստորագրել է երկրի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2016 15:21 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտոնից հեռացրել է նավթի նախարարին

Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան-Նուայմին հեռանալու է իր պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը` նրա հեռացման մասին հրամանագիրն ստորագրել է երկրի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը:

80-ամյա Ան-Նուայմին Սաուդյան Թագավորության նավթի նախարարությունը ղեկավարել է 1995-ից ի վեր: Նրան համարում են այն քաղաքականության նախաձեռնողներից մեկը, որը Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) վարում է 2014-ից և որը հանգեցրել է նավթային շուկայի անկայունության: Վերջինս համարվում էր ՕՊԵԿ-ի ամենաազդեցիկ նախարարներից մեկը:

Էներգետիկայի, արդյունաբերության և հանքային ռեսուրսների նախարարությունը այսուհետ կղեկավարի Հալիդ ալ-Ֆալիհը, որին թագավորն ազատել է առողջապահության նախարարի պաշտոնից: Վերջինս ղեկավարում է նաև երկրի Saudi Aramco ազգային նավթային ընկերությունը:

orer.am/

8/5/2016