Հալեպում խախտվել է հրադադարի ռեժիմը. կան տուժածներ
Մայիս 08, 2016 15:25 Asia/Tehran
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները և նրանց դաշնակից այլ միավորումներ ականակետով կրակ են բացել Հալեպի նահանգի Բուբոլ և Զահրա քաղաքների ուղղությամբ: Կան տուժածներ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
««Նուսրա»-ն և նրա դաշնակիցները, ովքեր իբրև թե հետևում են կրակի դադարեցման ռեժիմի մասին համաձայնությանը, այսօր առավոտյան կրակ են բացել Նուբելի և Զահրայի ուղղությամբ: Մի քանի քաղաքացի վիրավորվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի խոսքով՝ չնայած հրադադարին, կիրակի օրը ռազմական բախումները վերսկսվել են Խան-Թուման բնակավայրում, որը Հալեպ քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում:
operativ.am
8/5/2016
Պիտակ